Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.

լեռներ- սար, սրագագաթ- սուր գագաթ ունեցող, մակերևույթ- մակերես

  • Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը.

Արևը մեզանից ավելի հեռու է քան լուսինը:

  • Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը.

Արևը ավելի մեծ է քան լուսինը:

  • Շարունակի՛ր.

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը:

Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մե ու փոքր փոսերով:

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ ջուր:

Լուսինն իր լույսը չունի այն ընդհամենը փոխանցում է արևի՝ իր վրա ընկած լույսը:

Ավելին քան նկար - Ճանապարհ դեպի լուսին․․․․✨✨✨ | Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *