Հայրենագիտական նախագիծ. ճանաչենք Երևան քաղաքը իր թաղամասերով

Մուշավան

Մուշավան (նախկինում հայտնի էր որպես Շորբուլախ և Մուշական անուններով), թաղամաս Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջան։ Գտնվում է Երևանի հարավարևելյան մասում։

Բնակավայրը նախկինում ունեցել է գյուղի կարգավիճակ, որը մատենագիտության մեջ նշվում է նաև Շորաղբյուր, Շորբուլաղ անուններով։ 1926 թվականին ունեցել է 226, 1939` 381, 1959` 536 հայ բնակիչ։ 1965 թվականից սկսած մտել է Երևան քաղաքի շրջագծի մեջ և պատկանել էրեբունու վարչատարածքին

Թաղամասի տարածքում է գտնվում Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններից երկուսը՝ բացօթյա կայան «Մուշավան-1»-ը և բացօթյա կայան «Մուշավան-2»-ը։ Առաջինը գտնվում է Ջրվեժ տանող ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա և հայտնաբերվել է 1994 թվականին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *